Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Կանանց «ալկոհոլային բնութագիրը»

Կանանց «ալկոհոլային բնութագիրը»

Բոլոր կանայք երբեմն օգտագործում են ալկոհոլային խմիչքներ, թեկուզեւ ոչ մեծ քանակությամբ։ Սակայն ոչ բոլորը գիտեն, որ նախընտրած խմիչքը շատ բան կարող պատմել կնոջ բնավորության մասին։ Այս հարցում NEWS.am STYLE –ին կօգնի հոգեբան Երվանդ Ստեփանյանը։ 

 

«Շամպայն նախընտրող կանայք ակնթարթորեն են հարբում։ Այս խմիչքը նախընտրում են կոկետուհիները։ Նրանք հարաբերություններում կայուն չեն։ Սիրում են սիրախաղը եւ ուշադրության կենտրոնում լինել։ Այսպիսի կնոջ հետ ամուսնությունը հնարավոր է միայն նրանից բավականին տարիքով տղամարդու հետ։ 

 

Նույնը չի կարելի ասել կարմիր գինի խմող կանանց մասին։ Նրանք կարողանում են վարպետորեն զսպել հույզերն ու սառնասիրտ մնալ։ Հենց դրանով էլ ձգում են հակառակ սեռին։ Նման կանայք լավ են զգում իրենց տարիքի տղամարդկանց շրջապատում։ 

 

Սպիտակ գինին բարձրաշխարհիկ կանանց համար է։ Նրանք գիտեն իրենց արժեքն ու հստակ կարող են ասել, թե ինչ է իրենց անհրաժեշտ։ 

 

Գարեջուր սիրում են ուժեղ կանայք։ Նրանք միշտ հավաքի ուրախությունն են։

 

Լիկյորը շատ քաղցր խմիչք է։ Այն նախընտրող կանայք ընտանեկան օջախի ու ամուր հարաբերությունների համար են ստեղծված։ Նրանք անչափ ռոմանտիկ ու անկեղծ են»։

Սկզբնաղբյուր. NEWS.am STYLE
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ